UNITAR Online Catalogue

«Ներածություն կանաչ տնտեսությանը» էլ.դասընթաց

Planète

Type
Course
Emplacement
Web-based
Durée
2 Days
Zone du programme
Environment, Climate Change
Prix
0.00 $US
Personne de référence de l'évenement
uncclearn@unitar.org
Partenariat
Partnership for Action on Green Economy (PAGE)

Arrière plan

Այս դասընթացն իրենից ներկայացնում է ուղևորություն, որի ընթացքում մենք կծանոթանանք  ներառական կանաչ տնտեսության հիմնական հասկացություններին, քաղաքականության գործիքներին և միջազգային շրջանակներին: Մեր ուղին բաղկացած է հինգ մոդուլներից, որոնք բաժանված են ավելի փոքր բաժինների: Կարող եք սկսել ցանկացած մոդուլից՝ ըստ ձեր նախընտրության:

Որևէ դժվարությանը բախվելու կամ հարցեր ունենալու դեպքում տեղեկացեքօգնության էջից (անգլերեն):

Դասընթացը մշակվել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Դրա բովանդակությունը նպատակ չունի արտացոլելու Եվրամիության դիրքորոշումը:

Objectifs d'apprentissage

Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները կկարողանան. 

  • Նկարագրել ներառական կանաչ տնտեսության իրագործման հիմքում ընկած գաղափարը և հիմնական հասկացությունները և տարբերությունը ավանդական գործելաոճերի համեմատ
  • Բացահայտել ազգային տնտեսությունների կանաչ անցման հնարավորությունները
  • Բնութագրել առանցքային ոլորտների հիմնական հնարավորություններն ու մարտահրավերները
  • Ներկայացնել ազգային ռազմավարության և ներառական կանաչ տնտեսության առաջխաղացման պլանավորման օրինակներ
  • Տարբերակել ներառական կանաչ տնտեսությանն աջակցող միջազգային շրջանակներն ու նախաձեռնությունները

Méthodologie

Բոլոր հարցաշարերը հաջողությամբ ավարտելուց հետո կստանաք ավարտական սերտիֆիկատ։ Հինգ մոդուլներից յուրաքանչյուրում ներկայացված է հարցաշար: Հարցաշարի անցողիկ գնահատականն է՝ 70% կամ ավելի բարձր։ Յուրաքանչյուր հարցաշարի համար կունենաք երեք փորձի հնարավորություն: Ձեր հավաստագիրն ինքնաբերաբար հասանելի է լինելու ներբեռնման համար դասընթացի էջի ստորին հատվածում՝ «Հավաստագրում» բաժնում: